Ամենաբազմամարդ պարային ֆլեշմոբը
Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ մայիսի 27-ին ժամը 17.00-ին, Հյուսիսային պողոտայի վերջնամասում (Square One սրճարանի շրջակայքում) տեղի է ունենալու Հայաստանում ամենաբազմամարդ պարային ֆլեշմոբը: Այն կազմակերպում է ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկի) ուսանողական խորհուրդը: Ֆլեշմոբին մասնակցելու է 100-ից ավել ուսանող:
«Հետաքրքիր բեմադրություն, պարող անցորդներ, և ամենակարևորը' ֆլեշմոբը Երևանին նվիրելու է անթիվ «անկախ» ժպիտներ...»,- տեղեկացնում է ՀՊՃՀ-ի ուսանողական խորհուրդ:
Միջոցառումը արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել