HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ տեսակցության եկած անձը պայուսակում ունեցել է 19 բջջային հեռախոս, 9 ականջակալ և այլ իրեր

Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Ա. Վ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կինը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 USB լար, wi-fi սարք, 2 հատ բջջային հեռախոսի էկրան, 2 տուփ խաղաքարտ և 13 թզբեհ: 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter