Վահեին ու Հարությունին բերման են ենթարկել թմրամիջոց պահելու կասկածանքով
Հունիսի 12-ին՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները շրջագայություն կատարելիս բուսաբանական այգուց ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահե Պ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին:
Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտ եղած թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել