HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է դատական բարեփոխումներին ուղղված «Գործընկերություն հանուն լավ կառավարման III-ի» ծրագրի հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղեկալներ Կարեն Կարապետյանի, Արա Մկրտչյանի և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանի, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեի և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանի միջև հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում դատական բարեփոխումներին ուղղված նոր ծրագրի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման III-ի» հնարավորություններն ու ակնկալիքները։ Ծրագրի նպատակն է շարունակել ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը։

Ծրագրով առավել լայն դրույթ է հատկացվել քրեական, քրեադատավարական ոլորտին: Ծրագրի շրջանակում նաև փորձագիտական մակարդակով կշարունակվի իրավական նորմերի կատարելագործմանն ուղղված աջակցությունը, նոր թափ կհաղորդվի հաշտարարության, արբիտրաժի լիարժեք հաստատմանն ուղղված աշխատանքներին: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանում դատաիրավական, սահմանադրական, քրեական արդարադատության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

ԵԽ գործընկերների հետ քննարկվել է Արդարադատության նախարարությունում կատարված և մոտ ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը: Ընդգծել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ ոլորտային քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրական աշխատանքներին օժանդակելու համար:

Կողմերը քննարկել են Արդարադատության նախարարության և ՀՀ-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրով իրականացված աշխատանքները, Դատական և քրեական արդարադատության շարունակական բարեփոխումները,իրավական կարողությունների զարգացումն ու տեխնիկական աջակցությունը, ինչն իրականություն է դարձել «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» -ի շրջանում»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Այսօր