HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյնանին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում):

Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter