
Սահմանում ունենք 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
«Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել