HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի  մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝

- սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

- սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարանով, ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով,

- բոլոր սարքավորումները, գործիքները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում,

- սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։ 

Մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter