
Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին
Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել