
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող Լ․Մ-ի դին
2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ․Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:
Դեպքի առթիվ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել