HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդիա-Գերմանիա դասական հակամարտություն. այսօր՝ 22:45-ին

Այսօր «Եվրո-2012» B խմբում, որը ստացել է «մահվան խումբ» որակումը, հանդիպելու են Դանիա-Պորտուգալիա, Հոլանդիա-Գերմանիա զույգերը:  

Դանիան ու Պորտուգալիան ընդգրկված էին մրցաշարի ընտրական փուլի նույն H խմբում: Պիրենեյցիները տանը հաղթել են 3-1, սակայն Կոպենհագենում սկանդինավները ռեւանշ են վերցրել 2-1 հաշվով: Դրանից առաջ էլ թիմերը հակամարտել են աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: Դանիացիները Լիսաբոնում հաղթել են 3-2, իսկ տանը 1-1 խաղացել: Դանիացիների ռմբարկու Նիկլաս Բենտները իր մասնակցությամբ բոլոր խաղերում (3 ընտրական, 1 ընկերական) գոլ է խփել պորտուգալացիներին, եւ դրանցում դանիացիները չեն պարտվել:

Խաղը կայանալու է «Արենա Լվով» մարզադաշտում, սկիզբը՝ Երեւանի ժամանակով 20:00-ին: Բուքմեյքերները ակնհայտ նախապատվություն են տալիս պորտուգալացիներին. «Տոտո»-ն վերջիններիս տվել է 1,85 գործակից, ոչ-ոքիի համար՝ 3,45, իսկ դանիացիների հաղթանակի համար՝ 4,5: «Վիվառո»-ի թվերը մի փոքր ցածր են. Պորտուգալիա՝ 1,84, ոչ-ոքի՝ 3,45, Դանիա՝ 4,4:

Հոլանդիա-Գերմանիա խաղը աշխարհի դասական հակամարտություններից է: Վերջին 3 խաղերում գերմանացիները 1 հաղթանակ են տարել եւ 2 ոչ-ոքի խաղացել: Վերջին անգամ հոլանդացիները գերմանական «մեքենային» հաղթել են 2002-ին կայացած ընկերական խաղում՝ 3-1: Իսկ ընդհանուր առմամբ վերջին հանդիպումը ավարտվել է գերմանացիների 3-0 հաշվով հաղթանակով:    

Թիմերը մրցելու են Խարկովի «Մետալիստ» մարզադաշտում, խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 22:45-ին: Գրավառուները չնչին առավելություն են տալիս գերմանացիներին՝ 2,42 («Տոտո», «Վիվառո»-ն՝ 2,4), ոչ-ոքին՝ 3,3, Հոլանդիայի հաղթանակը՝ 2,95 («Տոտո») կամ 2,92 («Վիվառո»):   

Լուս.՝ հոլանդացիները պարապմունքի ժամանակ (AFP/Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter