HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյան. «Ու՞մ երեխաները պետք է ուտեն այդ անորակ կաթնամթերքը»

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրքվեց ռուսական կողմի՝ ապրիլի 5-ից կիրառվող արգելքի մասին, որը վերաբերում է Հայաստանից արտահանվող կաթնամթերքին: Հղում է արվել ստուգումների արդյունքներին, և տրվել գնահատական, որ  ծառայությունները չեն կարողանում ապահովել կաթնամթերթի անվտանգությունն ու համապատասխանությունը: Ըստ Արսենյանի՝ մի քանի ձեռնարկությունների կողմից չարաշահումների հետևանքով տուժել է ամբողջ տնտեսությունը:

Պատգամավորը մտահոգված էր, որ ռուսական կողմը չի ցանկանում այդ կաթնամթերքը ներառել իրենց երեխաների սննդացանկում, մինչդեռ նույն ընկերությունները, նույն հումքով շարունակում են նույն արտադրանքը թողարկել, որն էլ օգտագործում են հայկական շուկայում:

«Հիմա հարց՝ ու՞մ երեխաները պետք է ուտեն այդ անորակ կաթնամթերքը»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խնդիրը բաժանեց երկու մասի: Առաջինը, ըստ նախարարի, գլոբալ է և վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, սննդի որակին, ինչը լուրջ հարց է: Այդ հարցը պարբերաբար քննարկվում է: Վերջերս ընդունել են սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը, որով կտրուկ խստացնելու են սննդամթերքի անվտանգության ողջ շղթայի նկատմամբ հսկողությունը:

Շուտով կլինեն նաև օրենսդրական նախաձեռնություններ, որով, Քերոբյանի վստահեցմամբ՝ «կփոխվի մեր կյանքը՝ անվտանգ սնունդ ուտելու առումով»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմի որոշմանը, ապա այդտեղ կան մի քանի բաղադրիչներ: Վահան Քերոբյանի կարծիքով՝ այդ որոշումն առաջացրել է առևտրային արգելք և ամենօրյա ռեժիմով քննարկվում է ռուսական կողմի հետ, որ «հետողորմյա արվի այդ որոշումը»:

«Մեր տեսակետն այն է, որ նման որոշում չէր կարող կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում»,- ասում է նախարարը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արդյունք կունենան:

Քերոբյանը նշում է, որ ռուսական կողմի որոշումը դեռևս չի նշանակում, որ հայկական կաթնամթերքը վնասակար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter