HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ադրբեջանական սադրանքի ժամանակ ԵՄ դիտորդները տեղում չեն եղել, սակայն դիտարկել են

Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքվեց, արդյոք Ադրբեջանի զինված ուժերի երեկվա սադրանքները եղե՞լ են Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական խմբի մոնիտորինգի ներքո, և վերջիններս տեխնիկապես հնարավորություն ունեցե՞լ են արձանագրել դրանք: Բացի այդ պատգամավորին հետաքրքրում էր՝ գոյություն ունի՞ որևէ մեխանիզմ՝ արձանագրումների հիման վրա արագ անձագանք Եվրոպական միության կողմից:

Արարատ միրզոյանն ասաց, որ ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներից հայ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձանագրված կրակի վերաբերյալ տեղեկացվել է Եվրոպական միության միջնորդական առաքելությանը, և այսօր վերջիններիս մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է:

Ըստ Միրզոյանի՝ միջադեպի ժամանակ եվրոպական դիտորդները տեղում չեն եղել, սակայն իրենց դիտարկումներն արել են, ունեն իրենց զեկուցման մեխանիզմները: Այս պահին տեղեկություն չկա, թե ինչպիսին է եղել այդ զեկույցը. Որը հաղորդվել է Բրյուսելին:

Արարատ Միրզոյանն ասաց, որ նմանատիպ իրավիճակներում տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին և հայցում են արագ արձագանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter