HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փոխկառավարչին

Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հաղորում է կառավարության մամուլի ծառայությունը։

«ԱՄՀ փոխկառավարչի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերների հետ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին: ՄՖԿ կողմից բարձր է գնահատվել ՄՖԿ ընդհանուր կապիտալի և ընտրողական կապիտալի համալրումներին սահմանված ժամկետներում Հայաստանի բաժանորդագրությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter