
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։ Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։
Խոսվեց նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել