HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ճանապարհների հիմնանորոգման համար Կառավարությունը 11,2 մլրդ դրամ կհատկացնի

14 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման համար Կառավարությունը կհատկացնի 11 մլրդ 184 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց գործադիրի ապրիլի 13-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ օբյեկտներից մեկի աշխատանքները մոտ 10 տոկոսի չափով 2022-ին անավարտ են մնացել, հիմա պետք է ավարտել․ «2 օբյեկտի աշխատանքները սկսվել են 2022-ին և նախատեսված էր շարունակել 2023-ին, 11-ինը սկսում ենք այս տարի։ Ընդհանուր առմամբ, 63,2 կմ է, միջպետական նշանակության ճանապարհները 13,3 կմ են, հանրապետականը՝ 36.5 կմ, մարզայինը՝ 12.2 կմ»,- նշեց Սանոսյանը։

10 մլրդ 990 մլն դրամ կհատկացվի շինարարական աշխատանքների համար, 98 մլն դրամ՝ տեխնիկական հսկողության, 85 մլն դրամ՝ հեղինակային հսկողության համար։

ՏԿԵ նախարարի խոսքով, Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով էլ Ազատանից դեպի Գյումրի ճանապարհահատվածի համար 1 մլրդ 260 մլն դրամ կհատկացվի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter