HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊՆ հաղորդմամբ, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Ըստ նրա խոսքի, իր հետ եղել էր ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները պատկան մարմինները շարունակում էին արդեն երեք օր:

Նախիջեւան-Հայաստան սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին գտել եւ իրավապահներին հանձնել էին Աշոտավան գյուղի բնակիչները, մինչ այդ նրանք թակել էին Սյունիքի մարզի Բնունիս գյուղի բնակիչներից մեկի տան դուռը։

Ինչպես էին Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները խորացել Հայաստանի տարածքում 20 կմ հարցին ապրիլի 12-ի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և հետևություններ արվեն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter