HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանայվելու են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի իրավակարգավորումները

 

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի համակարգմամբ տեղի է ունեցել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի վերաբերյալ առկա իրավակարգավորումներին նվիրված միջգերատեսչական քննարկում։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկման նպատակն է եղել հստակեցնել համակարգին հասանելիություն ունեցող բոլոր մարմինների լիազորությունները, վեր հանել օրենսդրական առկա բացերը, ինչը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության վերանայելու գոյություն ունեցող կարգավորումները և մշակել առավել ամբողջական իրավակարգավորումներ:

Քննարկմանը ներկա են եղել 16 շահագրգիռ պետական մարմինների 26 ներկայացուցիչներ, ովքեր քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց ոլորտին վերաբերելի օրենսդրությունը, ընդգծվել է անձանց տեղաշարժն սահմանափակելու և նրանց վերաբերյալ անձնական տվյալներ ստանալու լիազորությունների՝ օրենքի մակարդակում ամրագրված լինելու հանգամանքը:

Քննարկման արդյունքների ամփոփմամբ կմշակվի համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ գործընթացի արդյունքները ներկայացնելով նաև Վարչապետի աշխատակազմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter