
Մրցույթ` Բուլղարիայի բուհերում 2023-2024 ուստարում կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/:
ԿԳՍՄ նախարարության հաղորդագրության համաձայն՝ մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն լեզվով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Քննությունները տեղի կունենան 2023 թվականի մայիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց: Մանրամասներն՝ այստեղ։
Մեկնաբանել