HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա. ՔԿ

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևանի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։

Բացի այդ, համացանցում, սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երևում են ինչ-որ երիտասարդի կողմից ենթադրաբար կատուներին խեղդելու միջոցով սպանելու և փողոցում թողնելու հանգամանքներ։ ԶԼՄ առանձին հրապարակումներում տեղեկություններ են առկա նաև մայրաքաղաքի տարբեր փողոցներում որովայնը կտրված, ծակած անկենդան տասնյակ կատուների առկայության մասին։

Հաշվի առնելով, որ քաղաքացիներից, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակման վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդումները պարունակում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ, որոնցով իրականացվում է նախաքննություն։

Քրեական նշված վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, վերջինս Երևանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին:

Դեպքերի հանգամանքները լիարժեքորեն պարզելու նպատակով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։

Քննչական կոմիտեն հետամուտ է լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների առերևույթ դեպքերի պարզմանը և հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

ՔԿ-ն խնդրում է կատուների նկատմամբ նմանատիպ այլ դրսևորումների մասին տվյալները տրամադրել իրավապահ մարմիններին և ակտիվորեն համագործակցել՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter