HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան այրվել է. ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մեկուսացրել մարել է ժամը 13.15-ին: Այրվել է Հ.Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը, ինչի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր, 1983թ.-ին ծնված Սեդա Սարգսյանը ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնուհետ' Երևան քաղաքի այրվածքների կենտրոն: Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter