HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախփոստ»-ը ռուս խաղաղապահների միջոցով փաստաթղթեր կուղարկի Հայաստան և արտեկիր

«Արցախփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն և ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր գործունեությունը խաթարվել է:

Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը ԱՀ կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն:

Ուստի, հայտարարում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն ընդունում է Հայաստան և արտեկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter