HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին վիճահարույց օրենքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին վիճահարույց օրենքը։ Փաստաթուղթը շաբաթ օրը TACC գործակալության փոխանցմամբ հրապարակվել է Journal officiel de la République française-ում։ 

«Այդպիսով, Սոցիալական ապահովման օրենսգրքում փոփոխություններ են արվում։ <...> Առաջին կետում «վաթսուներկու» բառը կփոխարինվի «վաթսունչորս» բառով»,- ասված է փաստաթղթի տեքստում։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մասամբ օրինական էր ճանաչել կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը և հավանություն տվել կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից 64-ը բարձրացնելու հիմնական հոդվածին։

Ընդորում, խորհուրդը մերժել է կենսաթոշակի անցնելու նվազագույն տարիքի բարձրացման արգելման հարցով հանրաքվե անցկացնելու ձախ կուսակցությունների դիմումը: Բացի այդ, Սահմանադրական խորհուրդը մերժել է օրինագծի դրույթների վեց խումբ, որոնց թվում են տուգանքների սահմանումը այն ընկերությունների համար, որոնք հրաժարվում են աշխատանքի տեղավորել 55 տարեկանից բարձր անձանց, նախաթոշակային տարիքի անձանց համար աշխատանքի հատուկ պայմանները, պաշտոնատար անձանց վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին դրույթները՝ մի շարք պայմանների բավարարման դեպքում, սոցիալական ապահովագրության վճարների ծածկման կազմակերպումը, բաշխիչ կենսաթոշակային համակարգի մասին ապահովագրված անձանց տեղեկացման համակարգի ստեղծման դրույթը:

Խորհրդի որոշումը մեկնաբանել էր Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ «Տեքստն ավարտում է իր ժողովրդավարական գործընթացը։ Այսօր չկա ոչ հաղթող, ոչ էլ պարտված»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական կառավարության ղեկավարը։

Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշումը բողոքարկման ենթակա չէ և պարտադիր է պետական իշխանության, վարչական ու դատական մարմինների համար։

Լուսանկարը՝ Ludovic Marin/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter