
ԱՄՆ-ն Ուկրաինային 4,9 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջետային օգնություն կտրամադրի
Միացյալ Նահանգները 2023 թվականի սեպտեմբեր ամսին, Համաշխարհային բանկի մեխանիզմներով, Ուկրաինա կուղարկի 4,9 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։ Այդ մասին նշվում է ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները, Համաշխարհային բանկի մեխանիզմների միջոցով, Ուկրաինայի կառավարությանն է տրամադրել 18 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։ Եվս 4,9 միլիարդ դոլար կհատկացվի սեպտեմբերին»,- նշված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Վաշինգտոնի փոխանցմամբ՝ այդ միջոցները, «ԵՄ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և մյուս կազմակերպությունների օգնության հետ միասին, հնարավորություն կտա ուկրաինական կառավարությանը կարևորագույն ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին»։
«Սակայն ֆինանսավորման մասշտաբը, որն անհրաժեշտ է վերականգնման համար, կարելի է հասնել միայն մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ՝ ներդրումների խթանման համար»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko
Մեկնաբանել