HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տեխասում հրդեհի հետևանքով ավելի քան 18 հազար կով է սատկել

Ավելի քան 18 000 կով է սատկել Տեխասի արևմտյան հատվածում տեղակայված ֆերմաներից մեկում տեղի ունեցած պայթյունի ու հրդեհի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կաստրո շրջանի շերիֆին։  

Հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Դիմիթ քաղաքի մոտ տեղակայցված  South Fork Dairy ֆերմայում։ Կրակը տարածվել է անասնագոմի ուղղությամբ։ Փրկարարները փրկել են ֆերմայի մեկ աշխատակցի։ Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, անհայտ է։

Կենդանիների պաշտպանության ամերիկյան ինստիտուտը հայտարարել է, որ Տեխասում տեղի ունեցածը խոշոր եղջերավոր անասունների մասնակցությամբ ամենազանգվածային հրդեհն է 2013 թվականից ի վեր, երբ կազմակերպությունն սկսեց հետևել այդպիսի դեպքերին։

Ինստիտուտը հայտարարել է, որ ամեն տարի ֆերմաներում հրդեհների հետևանքով սատկում են հարյուր հազարավոր ընտանի կենդանիներ։ Վերջին 10 տարվա ընթացքում, կազմակերպության տվյալներով, այդպիսի հրդեհների հետևանքով սատկել է մոտ 6,5 միլիոն կենդանի, հիմնականում՝ թռչուններ։

Կենդանիների պաշտպանության ինստիտուտը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել դաշնային օրենք, որը կկանխարգելի ապագայում այդպիսի հրդեհների հավանականությունը։ Հիմա միայն մի քանի նահանգներ են (Տեխասն այդ ցանկում չէ) ընդունել այդպիսի օրենքներ, որոնք ֆերմերներին պարտավորեցնում են ընդունել միջոցներ՝ անասնագոմերում հակահրդեհային անվտանգության վերաբերյալ։ 

Լուսանկարը՝ Կաստրո շրջանի շերիֆի գրասենյակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter