
Եվրոպական տիեզերական գործակալությունը կայան է արձակել Յուպիտերի արբանյակների ուղղությամբ
Եվրոպական տիեզերական գործակալությունը արձակել է «Արիան-5» կրող հրթիռը, որտեղ գտնվում է Jupiter Icy Moons Explorer (JUICE) միջմոլորակային ավտոմատ կայանը։ Այդ մասին հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։
Արձակումն իրականացվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
Another view of @ariane5 #VA260 liftoff and ascent. For real-time mission updates, follow @Arianespace and @ESA_JUICE 👍 pic.twitter.com/1YCuYhPr2h
— ESA (@esa) April 14, 2023
JUICE կայանը նախատեսված է Յուպիտերի արբանյակների՝ Գանիմեդի, Եվրոպայի և Կալիստոյի ուսումնասիրության համար։ Սպասվում է, որ կայանն իր նպատակակետին կհասնի 2031 թվականին։ Գիտնականները կարծում են, որ արբանյակների սառցե մակերևույթին թաքնվում են հեղուկ օվկիանոսներ, որտեղ կարող են կյանքի նշաններ հայտնաբերվել։
Լուսանկարը՝ ATG Medialab/ESA/PA
Մեկնաբանել