HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիայում լրտեսության կասկածանքով ռուսաստանցի է ձերբակալվել

Շվեդիայում ձերբակալվել է մի ռուսաստանցի, որը կասկածվում է արդյունաբերական լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում է շվեդական ТV4 հեռուստաընկերությունը։

Նրան ձերբակալել են ապրիլի 13-ի երեկոյան Գյոթեբորգ քաղաքի Preem ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում։ 

Ընկերության ներկայացուցիչը Dagens industri թերթին հաստատել է ձերբակալման փաստը՝ նշելով, որ կասկածյալը Preem ընկերության աշխատակից չէ, այլ աշխատում է ընկերության ենթակապալառուի համար։

Իր հերթին Գյոթեբորգի ոստիկանությունը, որն իրականացրել է ձերբակալությունը, և գործը վարող դատախազ Ջեյմս ֆոն Ռեյսը հրաժարվել են մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ գործը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

Միևնույն ժամանակ Շվեդիայի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Գաբրիել Վերնշտեդտը Goteborgs-Posten թերթին հայտնել է, որ ծառայությունն այս գործին չի մասնակցում։ 

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր լրատվամիջոցներում պարբերաբար հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, որ Եվրոպայի երկրներում բացահայտում են ռուսական լրտեսների ու քաղաքացիների, որոնք աշխատում են հօգուտ Ռուսաստանի շահերի։ Այսպես, հունվարին Ստոկհոլմի շրջանային դատարանը Շվեդիայի երկու քաղաքացիների մեղավոր է ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ՝ նրանցից մեկին դատապարտելով ցմահ ազատազրկման։

Լուսանկարը՝ Michael Campanella/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter