HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Time ամսագիրը հրապարակել է 2023թ. «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը

Time ամսագիրը հրապարակել է 2023 թվականի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը։ 

Այնտեղ ներառվել են ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները, որը թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով դատապարտվել էր Ռուսաստանում, և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, որը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ռուսական իշխանությունների կողմից։ Գրայներին հաջողվել էր հայրենիք վերադարձնել այն բանից հետո, երբ նրան փոխանակել էին ԱՄՆ-ում դատապարտված ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ։ Գերշկովիչը գտնվում է ռուսական մեկուսարանում։

Բացի այդ, ցանկում ներառվել են նաև Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան և ուկրաինացի իրավապաշտպան, «Քաղաքացիական ազատությունների կենտրոնի» ղեկավար Ալեքսանդրա Մատվեյչուկը, որը նախորդ տարի արժանացել էր Խաղաղության նոբելյան մրցանակի։ Time-ի համար Ելենա Զելենսկայայի մասին սյունակը գրել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը, իսկ Ալեքսանդր Մատվեյչուկի մասին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Ցանկում ներառվել են նաև պետությունների մի քանի ղեկավարներ, այդ թվում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Նիգերիայի ղեկավար Բոլա Ահմեդ Տինուբուն։

Time-ը «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում ներառել է նաև Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մեծ ազդեցություն ունեցող երգիչ Շերվին Հաջիփուրին, որը գրել է Baraye երգը (դարձել է ցուցարարների հիմնը), ինչպես նաև լրագրողներ Նիլուֆար Համեդին և Էլայե Մոհամադին, որոնք լուսաբանել են 22-ամյա Մահսա Ամինիի մահը։ Վերջինիս մահը դարձել էր Իրանում բողոքի ցույցերի մեկնարկի պատճառը։

Եվ երգիչը, և լրագրողներն Իրանում ձերբակալվել էին 2022 թվականի հոկտեմբերին և մինչ օրս գտնվում են բանտում։

Կոլաժը՝ flodenver.com-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter