HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնք գործողության մեջ են դնում Ռուսաստանի հետ կապ ունեցող ավելի քան 400 ֆիզիկական և 241 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ 

Առաջին հրամանագրով սահմանափակումներ են կիրառվել ռուսաստանցի ու բելառուսցի 82 մարզիկների նկատմամբ, այդ թվում օլիմպիական չեմպիոնների։ Ուկրաինան տնտեսական ու այլ պատժամիջոցներ է սահմանել ֆուտբոլիստ Իգոր Ակինֆեևի, գեղասահորդներ Իլյա Ավերբուխի ու Ելիզավետա Տուկտամիշևայի, ինչպես նաև մարմնամարզիկ Սվետլանա Խորկինայի նկատմամբ։

Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ներառվել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ Ռուսաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Քսենիա Շոյգուն։

Զելենսկու մեկ այլ հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել 351 ֆիզիկական անձանց և 241 ընկերության նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցում նաև թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանց թվում են «Яндекс»-ը և VK-ն։ Այս ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով։

Լուսանկարը՝ Greg Nash-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter