
Կիևը հայտնել է գերիների փոխանակման մասին. Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է գերիների փոխանակման մասին, որի արդյունքում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի։
«Զատկի տոնին գերիների մեծ փոխանակում։ Վերադարձնում ենք մեր 130 մարդկանց։ Վերջին օրերին դա տեղի է ունեցել մի քանի փուլով. զինվորականներ, սահմանապահներ, ազգային գվարդիականներ, ծովայիններ, տրանսպորտի պետական հատուկ ծառայության աշխատակիցներ»,- գրել է Երմակը։
Նրա խոսքով՝ Ուկրաինա են վերադարձել շարքայիններ ու սերժանտներ, որոնք գերի էին ընկել Բախմուտի, Սոլեդարի, Զապորոժյեի և Խերսոնի ուղղություններում։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել գերիների այս փոխանակման լուրը։
Կոլաժը՝ 24 Канал-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել