HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաղդադում անօդաչուն ընկել է ամերիկյան ռազմաբազայի տարածքում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անօդաչուն ընկել է ամերիկյան ռազմաբազայի տարածքում, որը գտնվում է Բաղդադի օդանավակայանից ոչ շատ հեռու։ Այդ մասին հայտնում է Shafaq News-ը։ 

Վերջինիս տվյալներով՝ անօդաչուն խոցվել է ամերիկյան ուժերի կողմից, որոնք գտնվում էին ռազմաբազայի տարածքում։ Այն ուսումնասիրության նպատակով փոխանցվել է Համակարգման ու մշտադիտարկման իրաքյան միացյալ կենտրոնին։

Shafaq News-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ խոցվելուց հետո անօդաչուն ընկել է ռազմաբազայի ուսումնավարժական կենտրոնի տարածքում։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք անօդաչուն հետախուզական էր, թե իր վրա եղել է սպառազինություն։ 

Բացի այդ, հայտնի չէ նաև, թե ում է պատկանել խոցված անօդաչուն։

Լուսանկարը՝ արխիվային/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter