HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեքսիկայի ակվապարկերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 7 մարդ

Մեքսիկայում զինված մարդիկ ներխուժել են ակվապարկերից մեկի տարածք և սպանել 7 մարդու։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կորտասար քաղաքում։ Զոհերի թվում կան 7-ամյա երեխա, երեք կին և երեք տղամարդ։ Եվս մեկ մարդ էլ ստացել է ծանր վիրավորում։

Քաղաքային իշխանությունների խոսքով՝ զինված տղամարդիկ թիրախային ուղղվել են այցելուների մի խմբի ուղղությամբ և կրակ բացել։ Այնուհետև նրանք վնասել են լողավազանի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկներն ու թաքնվել։

Տեղական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որն արվել է ակվապարկի այցելուներից մեկի կողմից։ Այնտեղ երևում են գետնին ընկած զոհերի մարմինները, օդում կանգնած է թանձր ծուխ։ Ակնհայտ է տեսանյութից, որ հրաձգություն է տեղի ունեցել։ Կադրերում երևում են նաև խուճապահար փախչող մարդիկ։ Կորտասարում ողբերգությունը տեղի է ունեցել Զատկի դպրոցական արձակուրդների վերջին հանգստյան օրերին։

Մեքսիկան արդեն շատ տասնամյակներ տառապում է բռնությունից, որը սրվել է թմրաբիզնեսի պատճառով։ 2006 թվականից, երբ Մեքսիկայի կառավարությունը սկսեց կիրառել զինված ուժերը թմրաբիզնեսի դեմ պայքարում, երկրում զոհվել է արդեն մոտ 350 հազար մարդ։ 

Գուանախուատո նահանգը, որտեղ գտնվում է Կորտասարը, դարձել է Մեքսիկայի ամենաքրեածին նահանգներից մեկը։ Այստեղ միմյանց դեմ պայքարում են Santa Rosa de Lima և Jalisco Nueva Generacion նարկոկարտելները։

Լուսանկարը՝ Sergio Maldonado/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter