HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում ևս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ 

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում, 

կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, 

կառույցն ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով և արհետսական օդափոխության համակարգով: 

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter