HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300 հազար եվրո՝ բնապահպանական ծրագրի համար

Կովկասի բնության հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն հիմնադրամի, Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Շրջակա միջավայրի նախարարության միջև աննախադեպ համագործակցության մեկնարկն է տրվել։

«Բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի շրջանակում  ՇՄՆ կազմում գտնվող 4 ԲՀՊՏ-ներում կիրականացվեն  դաշտային հետազոտություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՝ աշխատանքների համար հատկացնելով 300 հազար եվրո։ Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար  CNF-ի կողմից նվիրաբերվել են նաև 11 համակարգիչներ և Ռենո Դասթեր ավտոմեքենա։

Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են  ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից, նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

լուսանկարում՝ Արսեն Գասպարյանը եւ Թոբիաս Մյունխմայերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter