
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանում է Հայաստան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը։
«Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին»,-նշված է հրապարակման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել