HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նախկին դատավոր Սամվել Ուզունյանին և կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նշենք, որ այն ժամանակ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը քննել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործը: Նախկին դատավորին ու կնոջը հրավիրում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Այս փուլում գլխավոր դատախազությունը չի հրապարակում, թե որ գույքերը կամ ինչ չափի գումար է դիտարկվում, որպես ապօրինի ձեռքբերված և բռնագանձման ենթակա գույք: Հաշվի առնելով, որ ներկայացված դիրքորոշումները, ապացույցները կարող են փոփոխել ենթադրյալ ապօրինի գույքի ցանկը՝ այդ իսկ պատճառով այդ մասով տեղեկատվությունը հրապարակվում է ավելի ուշ:

Հարուցված քրեական գործով, 2019թ. դեկտեմբերի 20-ին Սամվել Ուզունյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու փորձին օժանդակելու և դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու դրվագներով

Մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնել էին դատախազությունից՝ ոստիկանությանը հանձնարարվել էր նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն, Ուզունյանը լքել է պետական սահմանը և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter