
Օսկանյանը հրաժարվել է ցուցմունք տալ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել «փողերի լվացման» գործի վերաբերյալ: Նա գրել է. «Այսօր կրկին հրավիրվել էի ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել