HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղ բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակելու վերաբերյալ գործի նախաքննությունը շարունակվում է. ԱՀ ՔԿ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

«Խաղաղ բնակիչների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակելու վերաբերյալ քրգործի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter