
Ավազի լվացման կետերում կասեցվել է ապօրինի ջրառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքում գործող «Լիլի-Արման» և «Հասինէդ» ՍՊԸ-ներին պատկանող ավազի լվացման կետերում ու արձանագրել խախտումներ։
Ինչպես հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը, «Լիլի-Արման» ՍՊԸ-ն ջրառ է կատարել տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
«Հասինէդ» ՍՊԸ-ն ևս չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն շահագործել է ապօրինի ստորերկրյա խորքային 1 հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է բոլոր ապօրինի խորքային հորերի շահագործումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել