
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։
Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերի և Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել