HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 8-10 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է   անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 8-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter