HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter