HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարգազանց ֆանատները կկանգնեն օրենքի առաջ

ՈւԵՖԱ-ն դատապարտել է երեկ Վարշավայում ռուս եւ լեհ անկարգապահ երկրպագուների գործողությունները: Վերջիններս կռիվ էին հրահրել իրենց թիմերի հանդիպման օրը եւ նաեւ բախվել իրավապահների հետ: ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ ձերբակալվածները կանգնելու են համապատասխան մարմինների առաջ: 

Կառույցը նաեւ նշել է, որ իր գաղափարախոսությունը ընկերական մթնոլորտ ստեղծելն է ու հնարավորինս  ոստիկանությանը քիչ դիմելը: Գլխավոր նպատակը իսկական երկրպագուներին ֆուտբոլից հաճույք ստանալու հնարավորություն տալն է եւ փոքրաթիվ օրինախախտներին մեկուսացնելը: Հանուն այս նպատակի՝ ՈւԵՖԱ-ն պատրաստ է մշտական երկխոսության հանրային իշխանությունների հետ:

Եվրոպական ֆուտբոլային միությունը մտադիր է այնպես անել, որ մինչ օրս տիրող խաղաղ ու տոնական մթնոլորտը շարունակվի մինչեւ եզրափակիչ՝ հուլիսի 1-ը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter