HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն ընտրվեց Վահան Քոչարյանը 

Ապրիլի 18-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Ռաշիդի Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից։ 

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ «Գերբարձր հաճախականության ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007-2011 թվականներին եղել է ինստիտուտի «Ռենտգենյան ճառագայթների և տարրական մասնիկների փոխազդեցությունը նյութի հետ» լաբորատորիայի ավագ գիտաշխատող, իսկ 2011 թվականից լաբորատորիայի վարիչն է, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վահան Քոչարյանը 47 գիտական հոդվածի հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, ղեկավարել ատենախոսական աշխատանքներ։

ԳԱԱ նախագահության նիստում Վահան Քոչարյանը ներկայացրեց ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Նա նշեց, որ ինստիտուտի տեսլականն է լինել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հաստատություն, որը կնպաստի պետության և հասարակության կայուն զարգացմանը՝ իրականացնելով միջազգային գիտահեն ծրագրեր և մրցունակ գիտական հետազոտություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter