HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 18-ին Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։

«Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter