HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությանը

Երևանի քաղաքապետարանի թիվ 113 դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Նորիկ Խաչատրյանի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի որդուն:

Կիսանդրու բացումը և դրան հաջորդած տոնական միջոցառումը նվիրված էր Նորիկ Խաչատրյանի ծննդյան 50 ամյակին և մահվան 20-րդ տարելիցին: Ազատամարտիկի անունը կրող դպրոցի բակում հավաքված նրա զինակից ընկերներն ու հարազատները, գոհունակություն հայտնելով նախաձեռնության համար, ընդգծել են, որ հարգանքի նման դրսևորումը մեկ անգամ ևս փաստում է, որ հայրենիքը գնահատում է իր նվիրյալ զավակներին: Նրանք նաև շեշտել են, որ այսկերպ դաստիարակվում է իրապես հայրենասեր ու ազգանվեր սերունդ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter