Վարելան ապահովեց պորտուգալացիներին օդի նման անհրաժեշտ հաղթանակը
«Եվրո-2012»-ի B խմբի Դանիա-Պորտուգալիա խաղում բուքմեյքերների սպասելիքներն արդարացան: Պորտուգալացիները հաղթեցին 3-2 հաշվով. Պեպեի ու Պոշտիգայի դիպուկ հարվածներին երկու անգամ պատասխանեց Բենտները, որը դարձել է պորտուգալացիների սարսափը՝ վերջիններիս դեմ իր մասնակցությամբ բոլոր խաղերում դառնալով գոլի հեղինակ:
Սակայն Պաուլու Բենտուի կատարած փոփոխությունը՝ հանձին Վարելայի, բերեց բաղձալի արդյունքի: Սեւամորթ ֆուտբոլիստը 87-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ: Եթե այս գնդակը չլիներ, պորտուգալացիների բախտը մազից էր կախվելու: Բայց այժմ այս 3 միավորը պահպանում է ինտրիգը, քանի որ դանիացիները, պորտուգալացիներն ու գերմանացիներն ունեն 3-ական միավոր:
Նշենք, սակայն, որ վերջիններս 22:45-ին դեռ պիտի հանդիպեն հոլանդացիներին, որոնք առայժմ միավոր չունեն եւ այս պահին նույն վիճակում են, ինչ որ խաղից առաջ Բենտուի սաները:
Լուս.՝ uefa.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել