HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել իր գործունեությունը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և այդ համատեքստում Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության շուրջ:ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter