HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:

ՊՆ լրատվական բաժնի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter