
Վերացվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Արտիմետ): Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմնի Արմավիրի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել