HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդացիները մի ոտքով տունդարձի ճանապարհին են

Բերտ վան Մարվեյկի թիմի համար գերմանացիներից կրած երկրորդ պարտությունը (1-2) նվազագույնի հասցրեց 1/4 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Աշխարհի փոխչեմպիոնների՝ երեք միավոր վաստակելու եւ պայքարը վերջին տուրում շարունակելու ձգտման վրա ջուր լցրեց նախեւառաջ գերմանացիների գոլահար Մարիո Գոմեսը, որը 2 գոլ խփեց ու հավասարվեց ռուսների ռմբարկու Ալան Ձագոեւին: Դե իսկ վան Պերսիի միակ պատասխան գնդակն ընդամենը սփոփանք էր «նարնջագույնների» համար:

Այժմ հոլանդացիների միակ հնավարությունն այն է, որ թիմը վերջին տուրում խոշոր հաշվով հաղթի պորտուգալացիներին՝ միեւնույն ժամանակ հույս ունենալով, որ դանիացիները գերմանացիներից թեկուզ մեկ միավոր չեն կորզի: Սա մի փոքր անհավանական է թվում, որովհետեւ պորտուգալացիներն ու դանիացիներն իրենք միավոր վաստակելու եւ 1/4 դուրս գալու խնդիր ունեն, դե իսկ գերմանացիներին առաջին տեղով խմբից դուրս գալու համար կբավարարի նաեւ ոչ-ոքին Դանիայի հետ խաղում:

Ներկա պահին խճճված պատկեր է B խմբում այն պարզ պատճառով, որ ամեն ինչ կախված է ոչ միայն վերջին տուրի խաղերից, այլ դրանց կոնկրետ հաշիվներից: Եթե Հոլանդիան հաղթի Պորտուգալիային, իսկ Գերմանիան՝ Դանիային, հաշվվելու է խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը: Ու հաշվի առնելով այս հանգամանքը՝ թիմերը ձգտելու են ոչ միայն հաղթել, այլեւ դա անել խոշոր հաշվով: Նման իրավիճակ կլինի նաեւ այն դեպքում, երբ Գերմանիան, Դանիան ու Պորտուգալիան 6-ական միավոր վաստակեն:

Հարկ է նշել, որ վերջին տուրի խաղերը կայանալու են նույն ժամին՝ 22:45-ին, ինչը պայմանավորվածություններից խուսափելու եւ արդար ձեւով հարցերը լուծելու հնարավորություն է:

Գերմանիա

2

2

0

0

3-1

6

Պորտուգալիա

2

1

0

1

3-3

3

Դանիա

2

1

0

1

3-3

3

Հոլանդիա

2

0

0

2

1-3

0

Լուս.՝ AFP/Getty Images-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter